ԴԻՄԱԴՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած նախագծերից որեւէ մեկը դեռեւս չի ընդգրկվել ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգ, թեեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորները մի քանի նախագծեր արդեն դրել են շրջանառության մեջ: Այս փաստը, մեղմ ասած, տարօրինակ է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ փոխարենը ԱԺ օրակարգում ընդգրկված են մյուս բոլոր խմբակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, նաեւ կառավարության ներկայացրած մի շարք օրինագծեր: «Մենք ժողովրդական հարցեր ենք ներկայացնում եւ հանդիպում ենք կոռումպացված, բուրժուական կառավարության դիմադրությանը: Խնդրեմ, 2013-ի բյուջեն լավ օրինակ է: Այս կառավարությունը կապ չունի ժողովրդի հետ: Բյուջեի եկամուտներն ավելանում են 13 տոկոսով, իսկ աշխատավարձերն ու կենսաթոշակները՝ 0 տոկոսով: Գներն աճելու են 4,0-5,5%-ով: Ահա սա է կառավարությունը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակն այսպես պարզաբանեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:




Լրահոս