Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ 27-ամյա Կարեն Եսայանի՝ ապրիլի 12-ին տեղի ունեցած սպանության գործը դեռեւս նախաքննության փուլում է: Ինչպես հայտնի է, գործով կալանավորված Հարություն Սարգսյանի փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալն անմեղ է: «Ժողովուրդ»-ը զրուցեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության բաժնի պետ Արսեն Այվազյանի հետ՝ պարզելու, թե ինչ աշխատանքներ են տարվում գործով, եթե չկա հաստատված մեղադրյալ: «Թո՛ւյլ տվեք նախ չհամաձայնել, քանի որ իրականում քրեական գործի քննության արդյունքում ձեռք բերված համակցությամբ նա կատարել է այդ հանցագործությունը, որի համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել: Իսկ փաստաբանի ասածը ես չեմ ցանկանում մեկնաբանել, քանի որ նա փաստաբան է եւ ամեն կերպ պետք է փորձի արդարացնել իր պաշտպանյալին: Բայց այս փուլում անձի նկատմամբ կան համապատասխան ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել նրան մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու համար: Իսկ թե հետագայում ինչ կպարզվի նրա մեղավորության մասով, այդ մենաշնորհը պատկանում է դատարանին: Բավական ժամանակ է, ինչ մենք նախաքննությունն իրականացնում ենք: Եւ պետք է ասեմ, որ մոտենում ենք նախաքննության ավարտական փուլին»,-տեղեկացրեց Այվազյանը:
ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ