Կառավարության այսօր ընդունված որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանին կտրամադրվի 16 մլն դրամ` 4 հակահակարկտային կայաններ ձեռք բերելու համար և Բագարան համայնքում տեղակայելու համար։
Ընդգծենք, որ նախագիծը ընդունվեց, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի փոքր վերապահում ուներ: Վերջինս հարցրեց ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանին, թե ինչու նախարարությունը չի լուծում հարցը և ինչու է այս հարցով որոշման նախագիծ ներկայացվում։ «Չեմ հասկանում՝ ինչու համար է գումար տրվում, միշտ նախարարությունը չի՞ արել։ Ամեն դեպքում վերահսկողությունը ձեզ վրա պետք է լինի»,-նշեց նա։