Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքական հարցերի չեմ պատասխանելու. Գևորգ Կոստանյանը՝ պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և պատգամավորների հարցուպատասխանը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը բարձրաձայնեց զոհված զինծառայողների ծնողների հարցը և նշեց, որ դատախազի երեկվա պատասխանից մայրերը դժգոհ էին:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էլ ասաց, որ ինքը իր գործունեությունը չի անում գոհունակության կամ հակառակին արժանանալու համար: «Ես չեմ ուզում, որ Հայաստանում լինի մի դատախազ, ով իր գործունեությունը կծավալի հասարակության կարծիքի, դժգոհության կամ գոհունակության արտահայտումից ելնելով: Պետք է օրենքով առաջնորդվել»,- ասաց դատախազը:

Կոստանյանը նշեց, որ ինքը որևէ քաղաքական հարցի չի պատասխանելու: «Դուք քաղաքական գործիչներ եք, բայց ես քաղաքական գործիչ չեմ և ձեր հարցերին չեմ պատասխանելու»:




Լրահոս