Սուրիկ Խաչատրյանը՝ ամենասկանդալային մարզպետ. ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կապան -Գորիս ճանապարհին երեկ կրակել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։

Այս թեմային անդրադարձել են նաև ռուսական հեղինակավոր ԶԼՄ-ները, Մասնավորապես «Комсомольская правда», Газета, REGNUM-ը, «Ինտերֆաքսն» ու այլ լարտվամիջոցները :

Kp.ru-ն տեղեկացնում է, որ մեքենայում եղել է մարզպետի օգնականն ու վարորդը: Սակայն, ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», ամեն ինչ առանց զոհերի ու վիրավորների է ավարտվել:

REGNUM-ը գրում է, որ Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի ողջ նորագույն պատմության մեջ ամենասկանդալային մարզպետն է: Հրատարակչությունը նշում է, որ Խաչատրյանի անունը չի իջնում թերթերի ու պարբերականների առաջին էջերից, ինչպես նաև մնում է կենտրոնական իշխանությունների հասցեին ընդդիմության քննադատության գլխավոր թեման: Հիշեցվում է, որ վերջին միջադեպը կապված է եղել Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ դաժան ծեծկռտուքի հետ:




Լրահոս