«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել է, որ օրեր առաջ` մայիսի 10-ին, Արցախի փողոցում տեղի է ունեցել դանակահարություն:
Ստացված տեղեկությունների համաձայն, ինչ-որ վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո կտրող-ծակող առարկայից պատճառված վնասվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ: Իսկ ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել է 26-ամյա մի երիտասարդ` Վահան անունով: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, որն, ի վերջո, դանակահարությամբ է ավարտվել, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:
Ոստիկանության լրատվական բաժնից միայն տեղեկացրին, որ Վահանը ստորագրությամբ ազատ է արձակվել: