ԲՈՂՈՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ երեկ բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ ի պաշտպանություն ՌԴ-ում ձերբակալված ՀՀ երկու քաղաքացիների՝ Համլետ Ալեքսանյանի ու Էդգար Մարտիրոսյանի: Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ նրանց ՌԴ-ում 7 ամիս է՝ անհիմն ձերբակալել են ու պահում են ազատազրկման մեջ: Ցույցի մասնակիցները Համլետ Ալեքսանյանի եւ Էդգար Մարտիրոսյանի հարազատներն էին, որոնք եկել էին Լոռու եւ Արագածոտնի մարզերից: Նրանք ՀՀ-ում ՌԴ դեսպանից պահանջում էին միջամտել հայ երիտասարդների հանդեպ արդար դատաքննություն անցկացնելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ երկու քաղաքացիները մեղադրվում են կողոպուտի եւ բռնաբարության մեջ:




Լրահոս