Պարո՛ն Արեյան, ինձ հետ հավասար խոսում եք. վարչապետը նկատողություն արեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ այս տարի ընդունելության միասնական առաջին քննությունը կանցկացվի հունիսի 2-ին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Նա հորդորեց կառավարության անդամներին էլ ավելի ուշադիր լինել, որպեսզի այս տարի միասնական քննությունների վերաբերյալ դժգոհությունները նվազագույնի հասնեն:

«Հասարակության մոտ վստահությունը պետք է բարձրանա, կենտրոնների ղեկավարները պետք է ամեն ինչ անեն, որ թափանցիկ լինեն քննությունները, ու հասարակության մոտ վերականգնվի վստահությունը միասնական քննությունների նկատմամբ»,- հավելեց նա:

Նշենք, որ հարցերից մեկի ներկայացման ժամանակ վարչապետը նկատողություն արեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Վերջինս Աբրահամյանին զուգահեռ խոսում էր, ինչն առաջացրեց վարչապետի վրդովմունքը: «Պարոն Արեյան, ինձ հետ հավասար խոսում եք»,- դիտողություն արեց վարչապետը:




Լրահոս