Եվրամիությունը հարգում է «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների յուրաքանչյուրի զարգացման սեփական ուղին որոնելու իրավունքը` դրա հետ մեկտեղ պահպանելով ԵՄ հետ համագործակցությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, բացի ԵՄ հետ ինտենսիվ բանակցություններից, ավելի սերտ համագործակցություն է փնտրում Ռուսաստանի ու ԵՏՄ հետ: Մենք հարգում ենք նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որը դեռևս ԵՄ անդամակցության ճանապարհ չի փնտրում ու իրեն չի տեսնում ԵՏՄ-ում: Մենք նաև պատրաստ ենք շարունակել երկկողմ հարաբերությունները Բելառուսի հետ, չնայած ակնհայտ հակասություններին»,- հայտարարել է կանցլերը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում` մինչ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցելու համար Ռիգա մեկնելը: