Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին՝ ունեզրկված քաղաքացիներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք քաղաքացիներ բաց նամակ են ուղղել  ՀՀ վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին

«Երեւանի կենտրոնի կառուցապատման ընթացքում տեղ գտած խոշոր չափի խարդախությունների եւ տարատեսակ մեքենայությունների արդյունքում տասնյակ քաղաքացիներ ոչ միայն ունեզրկվեցին, այլեւ տարիներ շարունակ սպասելուց եւ մեծ գումարներ կորցնելուց հետո, ի վերջո, հայտնվեցին կոտրած տաշտակի առաջ: Ստորեւ ներկայացված նամակի հեղինակները հենց այդպիսի քաղաքացիներ են:
Բաց նամակ ՀՀ վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Երեւան Ա. Չոլակյան 26 տան բնակիչներ Լ. Մանուկյանից եւ Ն. Ավագյանից
Թուրքիայում հայերի գույքին տիրանալու համար պապիս՝ Սարգիս Մանուկյանին, տանը սպանեցին: Իմ պարագայում էլ գույքի բռնագանձման այլ միջոցների են դիմել` խլելու համար նոտարական գրասենյակում պայմանագրով հաստատված (26 հունիսի 2007թ.) Արամի փողոցի թիվ 72-80 շենքի 172քմ. բնակարանը: Արդեն երրորդ ամիսն է, պատասխան չստանալով, դիմում եմ կրկին բաց նամակով:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի պատասխան նամակը ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյաին չի արտացոլում արդարության վերականգնումը, որին ուղղված է եղել վարչապետ Հ. Աբրահամյանի նամակը: Պարոն նախագահը՝ Ս. Սարգսյանը, տարբեր երկրների հարթակներից դիմում է արդարությունը ճանաչելու, ցեղասպանությունը դատապարտելու պահանջներով եւ մեր հայրենիքը հետ ստանալու կոչով: Ես նույնպես, ընդօրինակելով Ս. Սարգսյանին, դիմելու եմ տարբեր երկրների, մինչեւ ՀՀ Կառավարությունը արդարացի լուծում տա իմ հարցին:

Ձեզ հասցեագրված 12.06.2014թ. հ. 150-17582 դիմում-հայտարարությունից հետո խնդրի լուծման ուղղությամբ պատասխան չկա: Մինչդեռ ինչպես ես, այնպես էլ ողջ հանրությունը հիշում է Ձեր հայտարարությունն այն մասին, որ ոչ ոք չի կարող զոռբայությամբ, կամ օգտվելով իր պաշտոնական դիրքից` ուրիշների ունեցվածքը խլել: Փաստորեն, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը:

Պարզաբանում 1-ին՝ ունենալով

1) օրիանական ուժի մեջ մտած ԵԿԴ 2771/02/0318.06.2010թ.

2) վարչական դատարանի ՎԴ 4586/05/06 08.12.2011թ.

3) Վերաքննիչ վարչական դատարանի 28 հունիսի 2012թ. որոշումները` Ա.Ն. նախկին նախարար Հրայր Թովմասյանի հովանավորությամբ ԴԱՀԿ-ի աշխատակիցների՝ Ա. Հակոբյանի, Դ. Բեգինյանի, ավագ հարկադիր կատարող Գ. Սախայանի կողմից սկսած 14.12.2009թ. մինչեւ 24.12.2012թ. ուղիղ 3 տարի բռնագանձում չկատարվեց «ԳԱՊ» բնակշին 16 հարկանի շենքի: Այս պարագայում ԴԱՀԿ-ի աշխատակիցները միտումնավոր սողանցք թողեցին Գագիկ Պապոյանին` անօրինական դրամահավաք կատարելու համար բնակիչներից:

Անօրինական է ֆիննախի աշխատակից Հայկ Դավթյանի միջնորդությամբ կազմված հաշտության համաձայնագիրը, ԳԱՊ բնակշին տնօրեն Գ. Պապոյանի եւ Գոհար Կոստանյանի միջեւ 2011թ. մայիսի 20-ին, որի հիման վրա դատավճիռ է կայացվում 2011թ. մայիսի 27-ին` իմ բնակարանը նրան հանձնելու մասին` անտեսելով 12.06.2010թ. 2771/02/03 դատավճռի կատարումը:

Պարզաբանում 2-րդ՝ 2011թ. հոկտեմբերին հրավիրվեցինք ֆիննախ, որտեղ Հ. Դավթյանն առաջարկեց հաշտության համաձայնագիր կնքել «ԳԱՊ» բնակշինի տնօրենի հետ: Հրաժարվեցի, քանի որ ՍՊԸ-ի տնօրինությունը, դատարանին խոստում էր տվել 25 օրվա ընթացքում բավարարել պահանջված գումարը վերադարձնելու հայտը, ինչը սակայն չկատարեց: Իր մասնակցությունը կազմված հաշտությանը բացառեց Հ. Դավթյանը, այնուհետեւ հայտարարեց, եթե ՍՊԸ-ի տնօրինությունը վճարի, ինքը կխոչընդոտի:

Պարզաբանում 3-րդ՝ ծանուցում ստացա գլխավոր դատախազություն, կարեւորագույն գործերի քննչական վարչությունից, հրաժարվեցի ներկայանալ՝ պատճառաբանելով դատարանների վճիռների առկայությունը: Ծանուցում ստացա, ոստիկանի միջոցով բերման ենթարկվեցի, դարձրին տուժող:

Պարզաբանում 4-րդ՝ քրգործով «ԳԱՊ» բնակշին տնօրենի Գ. Պապոյանի դատավարությանը դատավոր Ա. Վարդանյանի հարցմանը, թե ինչ պահանջ ունեմ Գ. Պապոյանից, պատասխանեցի, որ իմ պահանջը «ԳԱՊ» բնակշին ՍՊԸ-ից է, իսկ քրգործով մեղադրող արդարադատության առաջին դասի խորհրդական Հ. Պ. Հարությունյանի որոշումից ինձ պարզ դարձավ, որ իմ կնքված առք ու վաճառքի նախնական պայմանագրով 26.06.2007թ. նոտարական գրասենյակի կողմից հաստատված բնակարանը, 2011թ. մայիսի 20-ի ուղեգրով Հայկ Դավթյանի 2011թ. մայիսի 27-ի դատարանի վճռով տրամադրվել է Հ. Կոստանյանին: Բայց գոնե 4 ապրիլի 2013թ. N342 Ա որոշման մեջ հաշվի չի առնված, որ մեր գումարը ներդրված է շենքի կառուցմանը, հետեւապես հիմք են ստեղծել չվերադարձնելու վճարված գումարը տուժողի անված տակ, ձախողված ծրագրի շրջանակում: Ցանկանում եմ ընդգծել, 1995թ. 2-րդ կարգի հաշմանդամից (2007թ. ինսուլտ հիվանդությամբ), 2010թ. մինչեւ օրս չեմ կարողանում բուժում ստանալ:

Պարզաբանում 5-րդ՝
գ փետրվարի 2012թ. ԴԱՀԿ-ի հարկադիր կատարող Գ. Սախոյանը դիմել է վարչական դատարանին ՎԴ /4586/05/10 թերթիկի պարզաբանման համար այն մերժվել է 27.02.2012թ.
գ 27.02.2012թ. վարչական դատարանի ՎԴ/4586/05/10 որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել հարկադիր կատարող Գ. Սախոյանը: ՀՀ վերաքննիչ դատարանի 28.06.2012թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է:
գ 19.07.2012թ. հարկադիր կատարող Գ. Սախոյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, այս անգամ «ԳԱՊ» բնակշինի անվամբ սեփական իրավունքի պետական գրանցում ստացել է, թե ոչ:
Կատարողական թերթը՝ պարզաբանելու վերաբերյալ, մերժվել է:

Ինչ վերաբերում է, որ մեկ բնակարանը վաճառվել է մի քանի հոգու, կոնկրետ իմ գնած բնակարանը, որն ամրագրված է պայմանագրով նոտարի կողմից 26 հունիսի 2007թ: «ԳԱՊ» բնակշինի 16 հարկանի շենքի 4-րդ 172,5քմ բնակարանը 2007թ. հունիսին հաստատվել է նոտարի կողմից, եւ ՍՊԸ-ի գրասենյակի դրամարկղը մուծվել է 134.160 ԱՄՆ դոլար»:

2010թ. մարտի 25-ին նախնական պայմանագիր է կնքվել նաեւ Յուրի Բեգլարյանի հետ: Հայկ Դավթյանը, ունենալով բոլոր տվյալները, 2011թ. մայիսի 20-ին Հ. Կոստանյանի եւ Գ. Պապոյանի հետ հաշտության պայմանագիր է կնքել, որի հիմքում դատարանի վճիռ է կայացվել 2011թ. մայիս 27-ին՝ բնակարանը հանձնել Գ. Կոստանյանին:
Էթիկայի հանձնաժողովում ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերից երեւում է, որ բոլորի դրամական միջոցներն անընդհատ աճում են, իսկ իմ պարագայում մուծված գումարն այս ութ տարիների ընթացքում նվազում է եւ զրոյացվում` կատարված անօրինականությունների պատճառով:

Ակնկալում եմ Ձեզ վայել արդարացի պատասխան»:




Լրահոս