Այս տարի մայիսի 13-15-ը Թբիլիսիում կայացած Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) տարեկան գագաթնաժողովին մասնակցել է նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ներկայացուցիչը:
Միջոցառման ժամանակ COMMERZBANK-ի Տարածաշրջանային կառավարման տնօրեն Աքսել Բոմերսհայմը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Միջազգային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Սարգիս Իգնատոսյանին է հանձնել 2014 թվականի ընթացքում միջազգային դրամական փոխանցումների գծով բարձր որակ ապահովելու համար Բանկին շնորհված մրցանակը:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ տրված հերթական միջազգային մրցանակը ևս մեկ անգամ փաստում է Բանկի կողմից ծառայությունների հուսալիության և որակի ապահովման բոլոր չափանիշների պահպանման մասին:
Հիշեցնենք նաև, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ունի թղթակցային ցանցի բավականին լայն աշխարհագրություն, ինչը թույլ է տալիս հաճախորդներին առաջարկել դրամական փոխանցումների համեմատաբար մատչելի սակագներ: