
«ԲՀԿ-ն պարբերաբար նշել է, որ լավին լավ ենք ասելու, վատին՝ վատ: Հիմա բյուջեն հենց այդ դեպքն է»:
Ամենայն հավանականությամբ, ԱԺ նորագիր պատգամավորը լավ չի ուսումնասիրել Հայաստանի քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի կարգախոսները, ինչի արդյունքում բավական տհաճ իրավիճակ է ձեւավորվել: Հիշո՞ւմ եք՝ ով էր ամեն օր տարբեր ամբիոններից բղավում, թե «մենք միակ ուժն ենք, որ լավին լավ ենք ասում, վատին՝ վատ»: Այո՛, «Օրինաց երկիր»-ը: Եւ այսպիսի կարգախոսով նրանք «մեծացան», «մեծացան», դարձան ԱԽՔ: Ու դատելով ԲՀԿ-ի որդեգրած ոչ այնքան սկզբունքային դիրքորոշումից՝ նրանց շատ քիչ բան է մնացել ԱԽՔ-անալու համար: Դիրքորոշումները նման են: