
«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության ամենամեծամիտ քաղաքացին է, ինչը հանրապետության ղեկավար լինելու «արժանիք» չէ»:
ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանին ամենեւին էլ չես համարի խորհրդարանում մեծամասնություն կազմող որակի օրենսդիր, բայց նրա արտահայտած միտքը ոչ այլ ինչ է, եթե ոչ զավեշտ: Նախ սկսենք նրանից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր երկրի առաջին նախագահն է եղել, եւ նոր չէ, որ պետք է նախագահին հարիր արժանիքներով օժտվի: Եւ նման արտահայտություններ անելուց առաջ լավ կլինի, որ հայրենի օրենսդիրը մի պահ մտածի՝ արժեր նման բան ասել: Բացի այդ, ո՞վ է ասում, որ մեծամիտ քաղաքացին չի կարող ՀՀ նախագահ լինել: Ընդհակառակը, ավելի լավ է լինել խելացի, բայց մեծամիտ, քան խաղամոլ ու անսկզբունքային: