Ինչո՞ւ է գործարարը հարցաքննվել Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով. Aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ը գրում է. Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը, որ երեկ իրեն ոստիկանություն են հրավիրել՝ հարցաքննելու: Կայքի հարցին, թե ինչ հիմնավորմամբ են տարել ոստիկանություն, ասաց՝ մամուլում իր վերջին հրապարակումների հետ կապված: Նա վստահեցրեց, որ մահափորձի կասկածյալ չէ, որովհետեւ դեպքի ժամին ինքն իր աշխատավայրում է եղել ու կան ականատեսներ: Անդրադառնալով իր աղմկահարույց հարցազրույցին, որտեղ ասել էր՝ «խելքդ գլուխդ հավաքի, Լիսկա», նա պարզաբանեց.

«Այդ հարցազրույցը եղել է այն ժամանակ, երբ Հարութին նոր վիրահատել էին, սաղս էմոցիաների տակ էինք, հուզված, երբ առաջին անգամ իմացանք, որ նրա տեսողությունն այլեւս չի վերականգնվի, ասել եմ՝ այս գործով հետամուտ ենք լինելու, եթե պարզվի, որ ինքը, իր որդին կամ հարազատները մասնակից են՝ պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ: Իմ ասածը համատեքստից կտրված են ներկայացրել, սարքել սենսացիա: Իմ նատուրայի մեջ չկա, ես օրենքով ապրող մարդ եմ»:

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս