Հնդիկ բժիշկները Նյու Դելիի 66-ամյա բնակիչ Քեյփլշվարա Լալ Դասի մարմնից հանել են ռեկորդային չափսեր ունեցող երիկամային քարեր: Դրանցից յուրաքանչյուրը կշռել է ավելի քան 5 կգ ու եղել է ձմերուկի չափ: Քարերը հեռացնելու վիրահատությունը տևել է 5 ժամ ու անցել է բարեհաջող, հայտնում է Mirror-ը:
Նյու Դելիի հիվանդանոցներից մեկն է դիմել հազի ու որովայնի ցավերով մի թոշակառու, ով, պարզվում է, դարձել է ամենամեծ երիկամային քարեր ունեցողը, որոնք երբևէ տեսել են հնդիկ բժիշկները:
5 ժամ տևած վիրահատությունից հետո տարեց հիվանդն ասել է, որ երկար ժամանակաշրջանում առաջին անգամ իրեն լավ է զգում: