Beeline-ը տեղեկացնում է, որ «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայություններն այժմ արդեն հասանելի են նաև հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։ «Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: Իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաև ՌԴ ֆիքսված ցանցեր 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:
«Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունները միաժամանակ երկու պարզ և հարմար տարբերակ են մեր հաճախորդների համար` կատարելու մատչելի սակագնով զանգեր դեպի Ռուսաստան: Վստահ եմ, որ այս երկու ծառայությունները նույնպես տարածում կգտնեն հետվճարային հաշվարկային համակարգի մեր բաժանորդների շրջանում` հնարավորություն ընձեռելով շփվել Ռուսաստանում գտնվող իրենց մտերիմների և հարազատների հետ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել հավաքելով *0050# USSD-հրահանգը, իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունն ակտիվացնելու համար` *0053# USSD-հրահանգը: Ծառայությունների վճարը գանձվում է ամիսը մեկ անգամ: Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայություններից յուրաքանչյուրը` հավաքելով *0051# հրահանգը։ Ծառայությունները տրամադրվում են անժամկետ: Ծառայությունն անջատելու դեպքում հաշիվը կներկայացվի այն ամսվա օրերի քանակին համապատասխան, որի ընթացքում ծառայությունն անջատվել է: «Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունները չեն կարող ակտիվացվել միաժամանակ։
«Ռուսաստանյան 20» և «Ռուսաստանյան 35» ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, զանգահարելով 0611 անվճար շուրջօրյա հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք: