
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը մոտ է իսպանական ակումբից հեռանալուն:
Լրատվամիջոցները գրում են, որ իսպանական ակումբն Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների առաջարկել է գնել իսպանացուն: «Բարսելոնա»-ն պատրաստ է 7 միլիոն ֆունտ ստերլինգով բաժանվել Պեդրոյից, որն արդեն կորցրել է տեղը մեկնարկային կազմում:
Իսպանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016-ի ամառը: Նա 2007-ից է խաղում «Բարսելոնա»-ում: