Աշոտ Ղուլյանը վերընտրվել է ԼՂՀ ԱԺ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստում որը, ԱԺ կանոնակարգի համաձայն, վարում է խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Արպատ Ավանեսյանը, 28 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը:

Այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահի ընտրությունը, որի համար առաջադրվել է 1 թեկնածու` ՀՅԴ կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանը:

Ա.  Ղուլյանը եղել է  նաև ԼՂՀ  4-րդ և 5-րդ Ազգային ժողովի  նախագահը։

Նշենք, որ 2015 թվականի մայիսի 3-ին կայացել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները։ Արդյունքում, ԱԺ-ում ընդգրկվել են «Ազատ հայրենիք» ( 47,5 տոկոս), ԱԺԿ (19,1 տոկոս), ՀՅԴ (18,81 տոկոս), «Ազգային վերածնունդ» (5,38 տոկոս) և «Շարժում-88» (6.93 տոկոս) կուսակցությունները:




Լրահոս