![](https://armlur.am/wp-content/uploads/2015/05/743e4bbcb628e96ff2de072a993f8b95-big.jpg)
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին փաստաթուղթը կստորագրվի հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Հուսով ենք, որ ազատ առևտուրը թույլ կտա ԵՏՄ անդամ երկրներին ու Վիետնամին մեծացնել տնտեսական համագործակցության ծավալներն և, ինչն ավելի կարևոր է, ներդրումային համագործակցության ծավալները»,- նշել է ՌԴ վարչապետը: