Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆիլիպ Կիրկորովի՝ Բաքվում նախատեսված մենահամերգը չի կայանա՝ չնայած այն փաստին, որ բոլոր 25 հազար տոմսերը վաճառված են: Ավելի վաղ մամուլում հաղորդագրություն էր տարածվել, որ Կիրկորովի համերգը Բաքվում հետաձգվել է այն պատճառով, որ նրա հայրը առաջ է մղում տաղանդավոր հայ հաշմանդամ մի տղայի: Այս կապակցությամբ Կիրկորովը հայտարարել է. «Ինձ՝ որպես մի մարդու, որը միշտ դուրս է եղել քաղաքականությունից, դժվար է այլ կերպ բացատրել իմ ելույթի շուրջ ստեղծված իրավիճակը: Չեմ կարծում, որ համերգային դահլիճի սեփականատերերը, քաղաքի ղեկավարությունը հասկանալի կեղծ ազգային շահերի եւ հին վիրավորանքների պատճառով, որոնք երաժշտության հետ ոչ մի կապ չունեն, ցանկանան, որ դավաճանություն տեղի ունենա»:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ