ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղաս ապրում եւ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում: Հիմա նրան հարկավոր է փաստաթուղթ, որը կվկայի նրա ամուսնացած չլինելու մասին: Ես՝ որպես մայր, կարո՞ղ եմ գնալ եւ ինքս վերցնել այդ թուղթը, թե՞ նրա ներկայությունը պարտադիր է: Եւ կխնդրեի ասել, թե կոնկրետ ինչ մուծումներ պետք է կատարեմ, անցած անգամ գնացել էի ԶԱԳՍ, ասացին, որ պետք է 500 ԱՄՆ դոլար մուծեմ այդ մի թղթի կտորի համար: Արդյոք դա այդպես է:
Մարուսյա Գեւորգյան (69 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, այս դեպքում նրա ներկայությունը պարտադիր չէ: Կարող է ծնողներից մեկն էլ ներկայանալ, լիազորված անձը կարող է ներկայանալ: Իսկ ինչ վերաբերում է մուծումներին, ապա ասեմ, որ պետք է վճարել ընդամենը երկու հազար դրամ եւ մոտ երեք եւ ավելի օրից հետո կարող են գալ վերցնել:

Նոր Նորքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման
տարածքային բաժնի
պետ Հասմիկ Հարությունյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատեցի՞ք, թե ինչ է տեղի ունենում. 2000-դրամանոց գործարքը Հայաստանում փորձել են մատուցել 500 ԱՄՆ դոլարով: Եւ դա փորձել են անել՝ օգտվելով առիթից, որ մարդը մեծահասակ թոշակառու է: Ամեն դեպքում, ցավալի է, որ դեռ կան այնպիսի պետական մարմիններ, որտեղ աշխատանքն առաջնորդվում է շարքային քաղաքացիներին «թալանելու» սկզբունքով: Ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ անբարոյականություն է:




Լրահոս