ՀԱՐՑ. Լսել եմ, որ տնտեսվարող սուբյեկտներն իրենց ամսական, եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները պարտադիր պետք է ուղարկեն էլեկտրոնային տարբերակով՝ բացառելով փաստաթղթային հաշվետվությունները: Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչ սկզբունքով է դա իրականացվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար էլեկտրոնային եղանակով հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, այլ փաստաթղթերի եւ տեղեկությունների պարտադիր ներկայացման ժամանակացույցը սահմանված է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15.1-րդ հոդվածով: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի (որը ուժի մեջ է մտնելու 2013թ. հունվարի 1-ից) 13-րդ հոդվածի համաձայն՝ մասնավորապես հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել սահմանված ձեւի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ»: Տեղեկացվում է, որ նման հաշվետվությունների ներկայացման համար իրականացվող գործողությունները սահմանված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածով: Նշված հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ մասնավորապես «Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացումն իրականացվում է հետեւյալ գործողությունների միջոցով.
1) հավատարմագրված համապատասխան կենտրոնից էլեկտրոնային ստորագրության հավաստագրի ստացում.
2) հարկային մարմնի հետ հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագրի կնքում (այսուհետ՝ ԷՆՊ), որտեղ նշվում են պայմանագրի առարկան եւ ծառայությունների մատուցման պայմանները, հարկ վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնող լիազորված անձի անձնագրային տվյալները եւ սոցքարտի համարը: Նաեւ նշվում են հարկ վճարողի եւ հարկային մարմնի իրավունքներն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում հարկ վճարողի կողմից հաշվետվությունները պատշած ձեւով եւ ժամկետներում ներկայացրած լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը եւ այլ պայմաններ: ԷՆՊ-ի օրինակելի ձեւը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը.
3) ԷՆՊ-ի հիման վրա հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագրի եւ գաղտնաբառի ստացում:
եւ տեղեկատվության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռ չհասցնելով հարմարվել նոր օրենքով աշխատելուն՝ ի հայտ են գալիս օրենքի փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտեր, որոշումներ, որոնք արհեստականորեն խառնաշփոթ են ստեղծում աշխատանքի մեջ: