Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» չեչեն առաջնորդներից մեկը՝ Ասլան Սիգաուրին: Ռուսաստանում նա մեղադրվում է Մոսկվայի Պետական համալսարանի շենքը պայթեցնելու փորձը կազմակերպելու մեջ, վերջինս նաև կարողացել է փախուստի դիմել գաղութից:
Ինչպես Rosbalt-ին հայտնել են ՌԴ հատուկ ծառայություններից, Սիգաուրին զոհվել է Իրաքում դեռևս մեկ ամիս առաջ, սակայն սույն փաստի փաստաթղթային հաստատումը կարողացել են ստանալ միայն այսօր: Համաձայն նրանց ունեցած տեղեկության՝ Ասլանը ղեկավարել է Իրաքի Բայջի քաղաքի նավթավերամշակման գործարանի վրա «Իսլամական պետության» գրոհը: Մարտի ընթացքում ամերիկյան անօդաչուն հարվածներ է հասցրել Սիգուարիի ու նրա երկու թիկնապահների գտնվելու վայրի մոտերքում: Նրանք զոհվել են բեկորային վնասվածքներից: