Երևանի անուղղելի մարմնավաճառները. ինչպե՞ս է պատահում, որ նրանք միշտ նույն խնդիրներն են ունենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

25-ամյա Անահիտ Ս.-ն մշտապես ոստիկանների հետ խնդիրներ է ունենում: Մարմնավաճառությամբ զբաղվող երիտասարդ կինը բազմիցս հայտնվել է ամբաստանյալի աթոռին իրավապաների մասնակցությամբ գրանցված միջադեպերի արդյունքում:

Armlur.am-ը տեղեկացավ, որ նախկինում դատապարտված Անահիտին այս անգամ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախորդ տարվա հուլիսի 1-ին` ժամը 22:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի 2-րդ հասցեի մոտակայքում չի ենթարկվել նշված վայրում ծառայողական պարտականություններ կատարողներ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկաններ Դավիթ Վարոսյանի և Արսեն Մխոյանի` հասարակական կարգի պահպանությունն ապահովելու, մարմնավաճառությամբ զբաղվելու` վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկելու օրինական պահանջներին, վիճաբանության մեջ է մտել Դավիթ Վարոսյանի հետ:

Վիճաբանության ընթացքում վերջինիս կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` Անահիտը ձեռքով հարվածել է Դ. Վարոսյանի պարանոցին` վերջինիս առողջությանը` պարանոցի աջ կեսի, միջանրակային շրջանի քերծվածքի ձևով պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, այնուհետև քաշքշել և պատռել է Դ. Վարոսյանի կարճաթև շապիկը:

Անահիտի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Անահիտ Ս.-ն մի անգամ ևս նման միջադեպի մեջ է հայտնվել: Նա «գոործընկերուհու»` Լիլիթի հետ կրկին ոստիկանության Շենգավիթի բաժին տարվելիս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դերսևորելով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիականության աշխատակիցների նկատմամբ, շուրջ 10 րոպե տևողությամբ բարձրաձայն աղմկել ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել վերջիններիս հասցեին`խաթարելով նրանց բնականոն աշխատանք:

Մարմնավաճառներին դատարանը դատապարտել է` սահմանելով 50 հազար դրամ տուգանք:

Ի դեպ, այս Անահիտի և նրա մեկ այլ «գործընկերուհու»` Իրինայի պատճառով որոշ ժամանակ առաջ Երևանի Նոր Նորքի 32-ամյա բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված Էդգար Գ.-ն է հայտնվել ամբաստանյալի աթոռին: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Էդգարի` այդ կարգավիճակում հայտնվելը մարմնավաճառներին վիրավորելու, նրանց հետ վիճաբանության մեջ մտնելու, ապա դրա հետևանքով Ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտնվելու ու ոստիկանների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք  դրսևորելու հետևանքն է եղել:

Մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես ասվում է, որ Էդգարը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2014թ. ապրիլի 17-ին` ժամը 02:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի սկզբնամասում` Երևանյան լճի աջակողմյան հատվածում, վիճաբանել է մարմանավաճառուհիներ` Իրինա Եղոյանի և Անահիտ Սարդարյանի հետ, հայհոյանքներ է հնչեցրել վերջիններիս հասցեին, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և հերթապահ մասում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հերթապահ մասի աշխատակիցների բնականոն աշխատանքը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հերթապահ մասում ներկա գտնվող աշխատակիցների նկատմամբ` հայհոյանքներ հնչեցնելով աշխատակիցների հասցեին:




Լրահոս