
Երուսաղեմի Սուրբ Փրկչի գերեզմանը կարող է փակվել պարտքերի պատճառով: Այդ մասին այսօր հայտնել է Երուսաղեմի պատրիարք Իսխիսիուսը:
Նրա խոսքերով, մի քանի օր առաջ Երուսաղեմի ջրամատակարարման ընկերությունը պատրիարքարանին է ներկայացրել մոտ $2,4 մլն. մի քանի տարվա ջրի մարման պարտքի ցուցակը:
Իսխիսիուսն ասել է, որ դա նշանակում է, որ այդ պարտքը պետք է մարեն հայերը և կաթոլիկները՝ հավելելով, որ իրենք ո՛չ օսմանների, ո՛չ հորդանանցիների և ո՛չ էլ իսրայելցիների ղեկավարման ժամանակ ջրի դիմաց չեն վճարել:
Պատրիարքը նամակ է ուղարկել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Իսրայելին, Կիպրոսին և Հունաստանին՝ նպատակ ունենալով ողջ աշխարհին տեղեկացնել, թե մոլորակի ամենասուրբ վայրի հետ ինչպես են վերաբերվում:
Նամակի մեջ նա նշել է, որ սրբավայր այցելող զբոսաշրջիկների ծախսած միլիոնավոր դոլարները մտնում են Իսրայելի գրպանը, մինչդեռ Իսրայելի կառավարությունը դա հաշվի չի առնում: