
Նոյեմբերի 5-ին, ժամը 01.44-ին էրեբունու ոստիկանական բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Ռոստովյան փողոցի թիվ 36 շենքի 2-րդ բնակարանից թունավորման ախտանշաններով “Արմենիա” ԲԿ են տեղափոխվել՝ 1959 թ. ծնված Ռուզաննա Մարտիրոսյանը, 1940 թ. ծնված Մարտին Թադեւոսյանը եվ 1985 թ. ծնված Սյուզաննա Ավետիսյանը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: