
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 05.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է պահեստավորված վառելափայտ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է Գլաձոր գյուղի 26-րդ նրբանցքի թիվ 4 տան արտաքնոցը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.13-ին, մարվել է 06.20-ին: Ամբողջությամբ այրվել է արտաքնոցը՝ 3 քմ: