Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով հարցաքննվել են բազմաթիվ անձինք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն  է կատարվել Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել և հարցաքննվում են բազմաթիվ  անձինք, առգրավվել են  Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու ժամանակ վերջիններիս հագին եղած հագուստները և արյան նմունշներ հայտնաբերելու նպատակով նշանակվել են դատակենսաբանական փորձաքննություններ։

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նշված միջադեպի մասնակիցների ամբողջական  շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, Հ.Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։




Լրահոս