
Մեծ Բրիտանիայում անցկացվել է աշխարհի հնագույն՝ Լոնդոն-Բրայթոն ավտոարշավը, որին մասնակցել են 1905 թ. ոչ ուշ արտադրված ավտոմեքենաները: Ավտոարշավին մասնակցել է ընդհանուր առմամբ 500 մեքենա: Բոլոր մեքենաները կարողացել են հասնել վերջնակետին: Լոնդոն-Բրայթոն ամենամյա ավտոարշավը կազմակերպվում է 1896 թվականից սկսած, այդ պատճառով համարվում է աշխարհի հնագույն ավտոարշավը: