Վերջերս մեքսիկացի մի բլոգեր սոցցանցում տեղադրել է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես է բուժաշխատողը աշխատանքի ժամանակ քուն մտել: Բլոգերը նկարին կից մեկնաբանություն է տեղադրել` նախատելով անբարեխիղճ աշխատանք կատարող բժշկին:
Այդ դեպքից հետո աշխարհի տարբեր ծայրերի բուժաշխատողներ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ` տեղադրեցին իրենց լուսանկարները` որոնցում նրանք քնել էին դժվար հերթափոխից հետո:
Բլոգերն այս տեսարանը լուսանկարել է գիշերը ժամը 3-ին:
«Բազում հիվանդներ նրա օգնության կարիքն ունեին և նրան էին սպասում»,- գրել էր բլոգերը:
Սրան ի պատասխան` մի մեքսիկացի բժիշկ տեղադրել է իր լուսանկարն ու կատարել «ես ևս քնել եմ» գրառումը:
Սրանից շատ չանցած մի շարք բժիշկներ տեղադրել են իրենց լուսանկարները:
Աշխարհի տարբեր ծայրերում էլ բժիշկները հաճախ գերհոգնածություն են ունենում աշխատանքի ժամանակ:
Նրանցից որոշների մոտ հերթափոխը տևում է 36 ժամ, իսկ շաբաթական` 80:
«Մենք մարդ ենք, ոչ թե մեքենա»:
Շատերին հիացրել է բժիշկներին համերաշխությունը: