Այսօր Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ դերասան և կատակերգու Արմեն Խոստիկյանը 1929թ. մայիսի 22-ին: Խորենացու մեդալակիր է և Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1984)։

Ծնվել է Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարիթողել է ուսումը։ 1947-51 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում (Արմեն Գուլակյանի կուրս)։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի՝ «Քանդած օջախ», Տումանսկու՝ «Մաշենկա», Լաունսի՝ «Վերոնայի երկու ազնվականները» դերերը։

1951 թվականից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս։ Արմեն Խոստիկյանի «Աբելիկի արկածները» պիեսը 1981թ. բեմադրվել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Խաղացել է հայկական ֆիլմերում և հեռուստաթատրոնում։ Հիշարժան են «Ոսկե ցլիկ», «Նվագախմբի տղաները» և այլ ֆիլմեր։ Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։

1984թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1987թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ Մահացել է Երևանում։




Լրահոս