Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ «Արմավիրի» Բժշկական կենտրոն ՓԲԸ-ն, ըստ ԲԿ-ի տնօրենի, ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Մեզ դիմած քաղաքացիները նշել էին, որ բժշկական կենտրոնում աշխատողներից պահումներ են կատարվում 5-10 տոկոսի չափով:
Հարցի առնչությամբ Armlur.am-ը պարզաբանումներ ստացել էր և´ բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանից, և´ մարզպետարանից, և´ Առողջապահության նախարարությունց:
Իսկ նախարար Արմեն Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է իրավիճակին: «Հիմնադիրի և բաժնետերերի կողմից կարող են այդ հարցին անդրադառնալ և այդ շրջանակներում որոշումներ կայացնել: Դա կարգավորվում է ՓԲԸ-ների մասին օրենքով և մեր ենթաօրենսդրական կարգավորումներով»,- ասաց նախարարը:
Վերջինս տեղյա չէ, թե բժշկական կենտրոնն ինչ պարտքեր ունի. «Հիմնադիրին պետք է հարցնեք: Առողջապահության նախարարությունը իրավիճակը վերահսկում է որակի տեսանկյունից»:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան