Հակոբյանը եզրափակեց լավագույն տասնյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և բաժանեց 3-11-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հակոբյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Արթուր Գաբրիելյանը, Յուրի Հայրապետյանը վաստակեցին 6,5-ական միավոր: Վլադիմիր Հակոբյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Ալեքսանդր Արեշչենկոյից (Ուկրաինա) և Բարթոշ Սոչկոյից (Լեհաստան): Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը շնորհվեց Արեշչենկոյին:




Լրահոս