
“Ժառանգություն” կուսակցության համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Մելիք Ադամյան հասցեում գտնվող կառավարության շենքում: Այս մասին այսօր`նոյեմբերի 5-ին հրավիրված ասուլիսին ասաց ,”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հույս հայտնեց, որ, այլ ուժեր եւս կիմիանան իրեն: Հարցին, թե հնարավոր է մեկ այլ թեկնածույի դեպքում հանի իր թեկնածությունը, Հովհաննիսյանն ասաց. “Ես հայտարարել եմ արդեն նախագահական ընտրություններում առաջադրվելու իմ մտադրության մասին եւ այդ պայքարը տանել իր տրամաբանական ավարտին: Ակնկալում եմ, որ կլինի տրամաբանական հաղթանակ: Եթե դեկտեմբերի 15-ին ուրիշ վիճակ լինի, մենք դա կդիտարկենք”: