
Այսօր հանրապետության դպրոցներում հնչելու է վերջին զանգը: Շրջանավարտները հրաժեշտ են տալու իրենց հարազատ կրթօջախներին ու մուտք են գործելու մի նոր կյանք:
Այսօր առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «Վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ:
Իսկ վարչապետի հրամանով այսօր կառավարության բոլոր անդամներն այցելելու են որևէ ուսումնական հաստատություն: Վարչապետը դպրոց կայցելի Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: