Ավստրալիայում մոտ 100 դելֆիններ ափ են դուրս նետվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավստրալիայի երկու փոքրիկ կղզիներում ափ են դուրս նետվել աֆալին և գրինդ տեսակի մոտ 100 դելֆիններ,- գրում է ИТАР-ТАСС -ը: Փրկարարական ծառայությունների հաղորդագրությունների համաձայն` շաբաթ օրը երեկոյան ափ է նետվել 13 դելֆին, իսկ արդեն հաջորդ օրը նույն ափին կար միանգամից 80 դելֆին: Փրկարարներն ու կամավորները անդադար աշխատել են` փորձելով փրկել ծովային կենդանիներին, սակայն` չնայած նրանց ջանքերին, ավելի քան 70 դելֆին սատկել է: Փրկարար ծառայության ներկայացուցիչը նշում է, որ կան բազմաթիվ տեսություններ, որոնք բացատրում են դելֆինների նման զանգվածային ինքնասպանությունը, սակայն դեռ ոչ ոք չգիտի, թե որն է ճիշտ տարբերակը:




Լրահոս