Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն հանել է թեկնածությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրությունների թեկնածուների թվից:
Ավելի վաղ թեկնածությունը հանելու մասին հայտարարել էր նաև Հոլանդիայի ֆուտբոլային միության նախագահ Միխայել վան Պրագը՝ աջակցություն հայտնելով ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ալի Ալ Հուսեյնին:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընրությունը տեղի կունենա մայիսի 29-ին Ցյուրիխում: