Այսօր Հալեպի Վիլաներ թաղամասում պատահական գնդակից հայ է սպանվել, պարզվել է նրա ինքնությունը, զոհվածը 1968 թ. ծնված Վարդան Խաչատրյանն է:
Սիրիայի Էդլիբ նահանգի Սարակիբ վայրում առևանգել են ևս մեկ հայի` Սաքո Կոզանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին զինյալները կանգնեցրել էին քաղաքացիական ավտոբուսը, որը Հալեպից Բեյրութ էր ուղեւորվել, եւ պատանդ էին վերցրել 10 մարդու: Պատանդներից 7-ը հայեր էին, մնացած երեքը` քրիստոնյա արաբներ: Ընդդիմության զինյալները պահանջում էին ազատել իրենց 150 համախոհներին` սպառնալով 3 օրվա ընթացքում իրենց պահանջը չկատարելու դեպքում սպանել պատանդներին: Հաղորդվում է, որ նրանք ողջ և առողջ են: Պատանդ ընկած հայերի թվում էին Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լևոն Զեյթունյան, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներ: Ջորջ Ռաբաթին ազատ են արձակել: