Խոչնդոտում են ֆրանսահայ ազգային-քաղաքական գործչի մուտքը Հայաստան. ՀԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը.

Քիչ առաջ լուր ստացվեց, որ ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին (ըստ ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթի՝ Ջեան-Բապտիստե Օզկիրիսյան) արդեն շուրջ երկու ժամ շարունակ պահում են սահմանային գոտում և խոչնդոտում են նրա մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Նրա ձեռքից առանց որևէ պատճառաբանության վերցրել են ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը:

Շանթ Ոսկերչյանը հայտնի է որպես ռեժիմի հանցավոր գործողությունների, իսկ վերջին շրջանում՝ հատկապես Հիմնադիր խորհրդարանի անդամների ապօրինի կալանավորման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ղեկավար և ակտիվ մասնակից:




Լրահոս