Հայաստանը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2006թ.: Armlur.am-ը վերհիշեց, թե այս տարիների ընթացքում այդ հեղինակավոր մրցույթում ովքեր են ներկայացրել Հայաստանը և ինչ արդյունքներ են գրանցել:
Հայաստանը Եվրատեսիլ 2006 երգի մրցույթում առաջին անգամ ներկայացրեց Անդրեն: Նրա երգը կոչվում էր «Without your love» ։ Անդրեն 24 մասնակիցների շարքում հավաքեղ 129 միավոր` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։
Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում 2-րդ անգամ ներկայացավ 2007 թվականին Հելսինկիում։ Մեր երկիրը ներկայացնում էր Հայկոն: Երգը, որի հեղինակն ինքն էր, կոչվում էր Anytime You Need։ Հայկոն, ի շնորհիվ Անդրեի` բարձր հորիզոնական գրավելու, 2007-ին չմասնակցեց կիսաեզրափակիչ փուլին, այլ միանգամից անցավ եզրափակիչ։ Նա հանդես եկավ 23-րդ համարի ներքո և զբաղեցրեց կրկին 8-րդ հորիզոնականը` հավաքելով 138 միավոր։
https://www.youtube.com/watch?v=Yua_q_3SB3c
Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում ներկայացրել է Սիրուշոն` իր «Քելե-Քելե» երգով։ Նա, ներկայանալով առաջին կիսաեզրափակչում, անցնում է եզրափակիչ: Եզրափակչում նա ելույթ է ունեցել 05 համարի ներքո և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը` հավաքելով 199 միավորով։
2009 թվականին Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրեցին Ինգա և Անուշ Արշակյանները։ Երգը, որը կոչվում էր «Ջան, ջան», գրվել էր Մանե Հակոբյանի, Վարդան Զադոյանի և Ավետ Բարսեղյանի կողմից։ Քույրերը 92 միավորով զբաղեցրեցին 10-րդ հորիզոնականը։
Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում ներկայացնում էր Եվա Ռիվասը: Եզրափակչում նա հանդես եկավ 21-րդ համարի ներքո, հավաքեց 141 միավոր` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։
https://www.youtube.com/watch?v=CXiJBEiCNj4
2014 թվականին Էմմին «Boom, Boom» երգով Եվրատեսիլում հանդես եկավ առաջին կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 10-ին 04 համարի ներքո։ Նա զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը 54 միավորով, ինչը թույլ չտվեց անցնել եզրափակիչ փուլ:
Հայաստանը՝ Դորիանսի մասնակցությամբ, Եվրատեսիլ 2013-ում ելույթ է ունեցել մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ և եզրափակիչ է անցել 7-րդը 69 միավորով, իսկ եզրափակչում Հայաստանը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը 41 միավորով։
Եվրատեսիլ-2014 մրցույթի եզրափակչում Հայաստանը ներկայացնում էր Aram MP3-ը և, քվեարկության արդյունքում հավաքելով 174 միավոր, զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։