«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր պաշտոնյաների խելքն իրենցը չէ վոյաժների համար: Եթե ճամփորդությունների մեկնելու համար առանձնապես «դաժան» պատերազմներ եւ «արյան գետեր» լինում են ԱԺ-ում, եւ ղեկավարությունն ստիպված մեծ պատվիրակությամբ է մեկնում (այսօր Գալուստ Սահակյանը 18 հոգանոց պատվիրակությամբ կմեկնի Կանադա), ապա այժմ օրենսդիր մարմնի «շորշոփը» տարածվել է այլ հիմնարկներում եւս:
Դե, վատ օրինակը վարակիչ է: Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Դրանից անմիջապես հետո համացանցում հայտնվեց քաղաքապետարանի «փիառշչիկների» թարմ լուսանկարը հենց օդանավից: Դատելով լուսանկարից՝ քաղաքապետի հետ մեկնել են հասարակայնության հետ կապերի վարչության պետը, աշխատակիցները, տուրիզմի բաժնի պետը, Մարգարյանի «փիառշչիկ» Մարիա Բարաղամյանը: Իսկ լուսանկարի տակ մաղթանքներ են՝ բարի ճանապարհ եւ բարի վերադարձ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: