«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում համացանցում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ինչ-որ երիտասարդներ հայտարարում են, թե իբր իրենք երիտհանրապետական օլիգարխների դեմ պայքար են սկսում, քանի որ այդ ջահելները տարեկան մեծ գումարներ են աշխատում: Բայց երիտհանրապետականների դեմ պայքարը այնպես են հիմնավորում, որ ոչ մի գիտակից մարդ դրան չմիանա, այսինքն՝ իրականում հնարավոր չլինի ծրագիրն իրագործել: Գլխավորն այստեղ այն է, որ անանուն պայքարի կազմակերպիչները ծրագրել են մայիսի 27-ին ակցիա անցկացնել:
Ճիշտ այն օրը, երբ նախատեսված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Այնպիսի տպավորություն է, որ երիտհանրապետականները երկար մտածել են, թե ինչ անեն, որ իրենց ավագ կուսակիցներին օգնեն, որոշել են համացանցն ու լրատվական դաշտը մայիսի 27-ին հագեցնել դատարկաբանությամբ: Այդ քայլով նրանք հընթացս բոլորին կհամոզեն, որ տակավին պատանի, բայց արդեն կարկառուն ՀՀԿ-ական են, ասել է թե՝ ե՛ւ փող ունեն, ե՛ւ կարող են դատարկաբանել ու ծաղրել հասարակության լայն շերտերին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: