Հունիսին 1-ին Կենդանաբանական այգին չի՞ գործի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեև Երևանի քաղաքապետարանը մտադիր է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ամեն գնով բացել Կենդանաբանական այգին, բայց, մեր տեղեկություններով, դեռ շատ աշխատանքներ կան անելու: Բանն այն է, որ այգում սկսված ծավալուն շինարարությունը ոչ մի կերպ չեն կարողանում ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ քաղաքապետն օրերս այցելել է Կենդանաբանական այգի, դժգոհել շինարարությտն տեմպերից՝ պահանջելով արագացնել: Սակայն շինարարությունն արագացնելու համար պետք է վարպետներն արտաժամյա աշխատեն, ինչի համար ոչ ոք պատրաստ չէ վճարել՝ «փող չկա»: Զարմանալի չի լինի, որ այգին բացեն՝ «կարմիր լենտը» կտրեն, բայց «ձեռի հետ» շարունակեն շինարարությունը: Ի դեպ, օրերս այգու բնակիչներից մեկը՝ զեբրն է սատկել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս