Առգրավվել է 1.5 տոննա կոկաին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վենեսուելայի Ազգային գվարդիան կիրակի օրը առգրավել է 1.5 տոննա կոկաին երկրի արևմուտքում գտնվող Լարա նահանգում բեռնատար մեքենայի ստուգման արդյուքնում:  Թմրանյութը թաքցված է եղել բեռնատարի հատուկ առանձին խցիկում: Ինչպես հաղորդել է Արդարադատության նախարարը, կոկաինը երկիր է ներմուծվել հարևան Կոլումբիայից: Վենեսուելայի քաղաքացի վարորդը ձերբակալվել է: Վերջին տարիներին Վենեսուելան դարձել է Կոլումբիայից և Պերուից Հյուսիսային Ամերիկա թմրանյութերի տեղափոխման անցումային կարևոր կետերից մեկը:




Լրահոս