
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է ֆուտբոլիստ փնտրել` կենտրոնական կիսապաշտպանի գծի համար: Նրանք հետաքրքրված են Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերի ծառայություններով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շատ լավ գիտե Շվայնշտայգերի հնարավորությունների մասին, քանի որ նրանք միասին աշխատել են «Բավարիա»-ում:
Բաստիանն այլև չի դիտարկվում որպես մյունխենյան ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ: Ակումբը կարող է ընդունել նրա տրանսֆերի ձեռքբերման առաջարկը: