ՕԵԿ-ը Հայաստանի քաղաքական դաշտի խայտառակությունն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի հետ, որպեսզի հասնի գլխավոր նպատակին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 5-ի մամուլի ասուլիսում հայտնել է ընդդիմադիր “Հայ ազգային կոնգրես” խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել ինչպես “Բարգավաճ Հայաստան”, այնպես էլ  “Ժառանգություն”, ՀՅԴ կուսակցությունների, ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության այն հատվածի հետ, որը կողմ է Սերժ Սարգսյանի հեռանալուն: Դիտարկմանը, թե վերոնշյալ ուժերից բացի խորհրդարանում կա նաեւ “Օրինաց երկիր” կուսակցությունը, Մանուկյանը սարկազմով նշեց, որ վախենում է այդ կուսակցության անունը հիշատակել. “Դա շատ հզոր քաղաքական ուժ է, անգամ վախենում եմ հիշատակել: “Օրինաց երկիրը” Հայաստանի քաղաքական դաշտի խայտառակությունն է”:
Մանուկյանը նաեւ նշել է, որ եթե քաղաքական ուժերին չհաջողվի համախմբվել, ապա երկիրը կհայտնվի անելանելի դրության մեջ: 




Լրահոս