«Ավելի ընդդիմադիր պետք չէ երևալ». ինչու «Ժառանգությունը» չմիացավ ՀԱԿ-ի առաջարկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջունելի է, որ խորհրդարանը կարողացավ Գլխավոր դատախազին ելույթով հանդես գալու հնարավորություն տալ: Յուրաքանչյուր զեկույց գրողը պետք է հստակ պատասխանի հարցին՝ արդյոք համոզիչ է իր զեկույցը, թե ոչ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն»խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով քառօրյա նիստերի աշխատանքներին և Գլխավոր դատախազի զեկույցին:

Ռուբիկ Հակոբյանը, խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման մասին հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկին չմիանալուն, ասաց, որ եթե որևէ քաղաքական ուժ որևէ բան նախաձեռնում է, պետք է խորհրդակցի մյուս ուժերի հետ: «Ավելի ընդդիմադիր պետք չէ երևալ: Դա պառակտում է: Մեր գործընկերները երևի հասկացան, որ մենք ճիշտ էինք, բայց, միևնույնն է, գնացին իրենց ճանապարհով: Այդ հանձնաժողովը առնվազն մեկ տարի պետք է աշխատի, որպեսզի արդյունք լինի, իսկ էլեկտրաէներգիայի թանկացումը օրերի խնդիր է»,- ասաց Հակոբյանը:




Լրահոս