«Փողոցային բառապաշարով չպետք է մտնեն պառլամենտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զարուհի Փոստնջյանն ունի իր ձեռագիրը, չեմ կարծում՝ կոռեկտ կլինի գնահատական տալ, նա ունի իր հետաքրքրութունները և այդ հարցով է իր գործունեությունը ծավալում: Չեմ կարծում, որ խմբակցության ղեկավարը պետք է գնահատական տա իր խմբակցության պատգամավորի գործունեությանը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի կոշտ հայտարարություններին ԱԺ-ում:

Փոստանջյանի և Սեյրան Սարոյանի միջադեպի վերաբերյալ Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ ցավոք սրտի մենք շատ դժվարությամբ ենք ուզում պառլամենտական մշակույթը տիրապետող դարձնել: «Ես դեմ եմ ցանկացած մեկի կողմից ոչ պառլամենտական պահվածքին: Պետք է լսումներ անցկացնել ԱԺ-ում: Փողոցային բառապաշարով չպետք է մտնեն պառլամենտ, ով ուզում է լինի: Այստեղ մենք անելիք ունենք: Պառլամենտն ամենաթափանցիկ մարմինն է: Ես չեմ կարող ասել, որ մեր երիտասարդներին կարողանում ենք դաստիարակել»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ պառլամենտում տեղի են ունենում այնպիսի դեպքեր, որոնց կարելի է նույնիսկ հանդիպել փողոցում:




Լրահոս