«Արևելյան գործընկերության» 6 երկրների հետ հարաբերությունները չափազանց կարևոր են Եվրամիության համար: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Այսօր մենք նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք մեր գործընկերների հետ, սա կարող է սենսացիա չլինել, սակայն սա նշանակալի է մեր մարդկանց համար: Դա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք: Մեր հարաբերությունները, մեր գործընկերությունը նրանցից յուրաքանչյուրի հետ մեզ համար ու նրանցից յուրաքանչյուրի համար չափազանց կարևոր է»,- ասել է Մոգերինին Ռիգայում գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկից առաջ:
«Կարծում եմ ԵՄ-ի ու բոլոր 6 գործընկերների համար սա լավ օր կլինի»,- հավելել է նա: