Գագիկ Հարությունյանը` սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հստակ չկարողացավ ասել, թե երբ կկայանա սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն:

«Ժամկետների վերաբերյալ որևէ կանխատեսում չեմ կարող անել, քանի որ այդ ժամկետների հարցը մասնագիտական հանձնաժողովի աշխատանքով չէ պայմանավորված: Հուլիսի 1-2-ից հետո ինչպիսին կլինեն Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, հետո ե՞րբ դրանք կներկայացնենք ՀՀ նախագահին, ի՞նչպես նա կընդունի մոդելներն ու մոտեցումները, ի՞նչ  արդյունքներ կտան քաղաքական քննարկումները, սա գործընթաց է: Հնարավոր չէ ասել, որ հանրաքվեն կանենք այս կամ այն ժամկետում: Բայց աշնանը մենք կկարողանանք մեր մասով գործընթացը հասցնել ավարտին», – նշեց նա:

Գագիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ նախատեսում են հուլիսի 1-2-ին նշված բաժինների վերաբերյալ քննարկում կազմակերպել Վենետիկի հանձնաժողովի հետ:




Լրահոս